Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ինչպե՞ս նախապատրաստվել արյան հետազոտություն հանձնելուն. abmed.am

Ինչպե՞ս նախապատրաստվել արյան հետազոտություն հանձնելուն. abmed.am

Ընդհանուր կանոնները հայտնի են, սակայն ավելորդ չէ նախքան արյան ցանկացած հետազոտություն հանձնելը վերհիշել ամենակարևոր կետերը:

  • Արյունը պետք է անպայման հանձնել քաղցած և առավոտյան ժամերին: Սննդի վերջին ընդունումից հետո պետք է անցնի առնվազն ութ ժամ: Նախքան արյուն հանձնելը ծխելը ցանկալի չէ:
  • Հետազոտության օրն արգելվում է վազքը, ծանրաբեռնվածությունները, սթրեսը:
  • Ցանկացած դեղի ընդունումը պետք է բացառել կամ հասցնել նվազագույնի, եթե բացառելը վտանգավոր է: Սակայն, եթե ինչ-որ դեղ եք ընդունել, այդ մասին անպայման հաղորդեք բժշկին կամ լաբորանտին: Դա չափազանց կարևոր է հետազոտության տվյալները վերծանելու համար:
  • Ցանկալի չէ արյուն հանձնել ֆիզիոմիջոցառումներից կամ այնպիսի հետազոտություններից հետո, որոնք ուղեկցվում են ճառագայթմամբ կամ օրգանիզմում գործընթացների ինտենսիվացմամբ:


Մենք նշեցինք առավել կարևոր կանոնները, որոնց հետևելու դեպքում հետազոտության տվյալներն ավելի ճշգրիտ կստացվեն և կրկնակի արյուն հանձնելու անհրաժեշտություն չի լինի:

Այժմ հատուկ հետազոտությունների մասին:

Գաստրին և պեպսինոգեն որոշելու համար անհրաժեշտ է արյունը հանձնել 12 ժամ քաղցած մնալուց հետո:

Հետազոտությունից մեկ շաբաթ առաջ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ստամոքսի հյութազատման վրա ազդող դեղորայքից՝ Pepcedin, Zantac, Nizax, Ranimex, Esofex, Losec, Somac, Ranixal, Rani:


Հետազոտությունից մեկ օր առաջ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ստամոքսի կողմից արտադրվող աղաթթուն չեզոքացնող դեղամիջոցներից՝ Alsucral, Balancid, Prepulsid, Metropam, Librax, Gaviscon:


Եթե դեղերի ընդհատման հետ կապված դժվարություններ են առաջանում, անպայման պետք է հայտնել բուժող բժշկին:

Արյունը հաձնելուց 3 ժամ առաջ չծխել:

Լիպիդային սպեկտորը որոշելու համար անհրաժեշտ է նախքան արյուն հանձնելը 12 ժամ քաղցած մնալ:

Սկզբնաղբյուր. abmed.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ